Մանդատից հրաժարվելը պետք է տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցումների հարց լինի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Գեղամ Նազարյանի հետ կապված ի՞նչ կարծիք ունի, մանդա՞տը թողնի, թե՞ խմբակցությունից դուրս գա։
«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել։ Բայց երբ որ ֆրակցիայից մեկը, 29 պատգամավորից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, ինքը ի վիճակի է նաև լքել ֆրակցիան կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո ուղղակի հեռացնել ֆրակցիայից։ Մանդատից հրաժարվելը պետք է տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցումների հարց լինի։ Մանդատի հարցը մեզ մոտ քննարկման առարկա չի եղել։ Մոտակա օրերին փորձելու ենք այդ հարցը քննարկել և տալ ճիշտ լուծում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը